ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

Սկսվել է ռեբրենդինգի գործընթացը

Սկսվել է ռեբրենդինգի գործընթացը
09.10.2018 | 01:38

«Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի օրերս տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ծավալուն անդրադարձ է եղել կուսակցության ներկայացուցչական տեսքը փոփոխելուն: ՀՀԿ-ն, ըստ երևույթին, ականջալուր է եղել կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկելու քաղաքագետների հայտարարություններին և որոշել հին դեմքերին փոխարինել քաղաքական մաքուր էջ ունեցող երիտասարդներով:
Մեր տեղեկություններով՝ հիմնական խաղացողներին ՀՀԿ-ն Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցից է ընտրելու:


«Այնպես չէ, որ ընտրությունը շատ մեծ է, ու այդ դպրոցում շատ են դեմքերը, որոնք կարող են ներկայանալի լինել հասարակությանը, բայց կարող ուժեր, իհարկե կան: Ոմանց արդեն առաջարկ եղել է կամաց-կամաց խաղի մեջ մտնելու: Համաձայնողներ եղել են»,- «Իրատեսին» ասաց դպրոցի սաներից մեկը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քաղաքական դպրոց հաճախողների թիվը նվազել է իշխանափոխությունից հետո, շատերն անգամ դադարեցրել են իրենց անդամակցությունը կուսակցությանը, բայց ՀՀԿ-ի գաղափարախոսությանը անվերապահորեն հետևողները պատրաստ են ներկայանալու բոլորովին նոր կերպարով ու ասելիքով:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ